Տարեք ինձ այս երկրից, տարեք ինձ Ձեր ուսերի վրա, բարձր, որքան կարելի է բարձր` ստորներից վեր, պատուհասներից վեր, դավաճանությունից անդին, տարեք ինձ դաշտերի, ձորերի, սարերի ու լեռների վրայով...
Իսկապես ցավում եմ շատ սիրելի Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանության զազրելի արարքի դառն առիթով։
Մեր աղոթքներն իրենց հոգու խաղաղության, ինչպես նաև Արծրուն Գալստյանի շուտափույթ ապաքինման համար են...
ԱՄՆ-ը ամենահզորն է իր ռազմական և տնտեսական կարողություններով: Ոչ մի պետություն չի կարող հավասարվել նրան բոլոր առումներով: Այն մնում է թիվ մեկ գերտերությունը: Նա առաջինն է՝ սա անվիճելի ճշմարտություն է և հանրահայտ իրողություն երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մինչև մեր օրեր: Իսկ ինչու եմ այս մասին գրում, երբ դա բոլորը գիտեն:
Այս ամենի հետ մեկտեղ կա մեկ այլ իրողություն, որը շատերը չեն գիտակցում կամ պարզապես չգիտեն, հնարավոր է՝ չեն բարձրաձայնում քաղաքական դրդապատճառներով...